Խմորը պատրաստելու հա մար ձվի դեղնուցն առանձ նացնել սպիտակուցից, հա րել, ավելացնել ջուրը, վա նիլինը: Սպիտակուցն առանձին հարել, մինչև փրփրելը, աստիճանաբար ավելացնել շաքարավազը, ալյուրը, օսլան, կակաոն, սոդան և այս 2 զանգված ները միացնել իրար, խառ նել գդալով, ստացվում է թույլ խմոր: Ջեռոցը տա քացնել 200-220°С, տապա կի մեջ յուղաթուղթ փռել, խմորը լցնել մեջը և թխել 10-15 րոպե:
Կրեմը պատրաստելու հա մար 5 ճ/գ կաթի մեջ լուծել օսլան և 0,5 բաժակ շաքա րավազը: Կաթի մնացած մա սը տաքացնել մինչև եռալը, թանձրացնել օսլայով, ան ընդհատ խառնելով եռաց նել, ավելացնել հարած կա րագը և սառեցնել: Կարմիր հաղարջի հյութին խառնել շաքարավազի մնացած մա սը և ժելատինը, թողնել 40 րոպե, մինչև ժելատինն ուռ չի, ապա եռացնել, մինչև ժելատինի լրիվ լուծվելը:
Ձևավորման համար կարա գը հալեցնել, ավելացնել շաքարավազն ու ջուրը, եփել այնքան, որ շաքարավազը դառնա ոսկեգույն, ապա ավելացնել նուշը և բովել, մինչև զանգվածի գույնը դառնա շագանա կագույն: Բիսկվիտի վրա քսել ժելեն և կրեմի 2/3-ը: Բիսկվիտը կտրտել 5 սմ լայնության շերտերի, վրան քսել կրեմ և հավա քել գալարի նման, ինչպես ցույց է տրված նկ. 3-ում, որ ստացվի կլորավուն տորթ, երեսը և կողքերը պատել կրեմով, նուշից ստացված նուգայով: Կարելի է ձևավորել պատրաստի շոկոլադե և սպիտակ բեզեներով: