
Ապխտած ձկան ֆիլեն մանր կտրատել: Պանիրը խառնել կարագի հետ եւ ավելացնել պղպեղ: Ստացված խառնուրդը բաժանել 3 հավասար մասերի: Առաջին չափաբաժնի մեջ ավելացնել սոխը,երկրորդի մեջ` ձուկը,իսկ երրորդին`տոմատի մածուկ կամ կետչուպ եւ լավ հարել: Թխվածքաբլիթների մի մասի վրա դնել վրա դնել պոմիդորի,մյուսի թթու վարունգի, հաջորդի` ձվի եւ վերջինի` երշիկի կտորները: Պանրային զանգվածը ավելացվում է հաշվի առնելով մթերքների համադրությունը(երշիկի վրա ավելացնել կետչուպով խառնուրդը,ձվի վրա ձկան խառնուրդը,վարունգի եւ պոմիդորի վրա`սոխով խառնուրդը): բարի ախորժակ
50 գրամ կարագ 1 ճաշի գդալ մանր կտրատած կանաչ սոխ Պղպեղ`ըստ ճաշակի 20 հատ թխվածքաբլիթ Թթու վարունգ Պոմիդոր Խաշած ձու Բարակ կտրատած ապխտած երշիկ 100 գրամ հալած կծու պանիր 1 հատ ապխտած ձուկ
|