
• Թերխաշ եփել սմբուկները աղաջրի մեջ: • Դատարկել քամոցի մեջ. վրան դնել ծանրություն և թողնել, որ ջուրը լավ քամվի: • Մանրացնել պղպեղը, ճզմել սխտորը, ապա խառնել ընկույզին և նռան հատիկներին: Ավելացնել աղ: • Յուրաքանչյուր սմբուկ երկայնքով կիսովին ճեղքել, լցնել միջուկից և այն դասավորել ապակյա լայնաբերան շշի մեջ: • Վրան լցնել ձեթ և պահեստավորել սառը տեղում:
1 կգ մանր սմբուկ 1 նուռ 1 կարմիր պղպեղ ½ բ. մանրացված ընկույզ 1 գլուխ սխտոր ձեթ, աղ
|