
Տաքացնել ջեռոցը մինչև 200°: Ձվի սպիտակուցը դեղնուցից առանձնացնել: Սպիտակուցը լավ հարել մի պտղունց աղի հետ: Դեղնուցը հարել շաքարի և վանիլինի հետ: Դեղնուցին ավելացնել ալյուրը, հարել, այնուհետև ավելացնել սպիտակուցը: Ձևաթավայի վրա բուսական յուղ քսել, վրան պերգամենտի թուղթ փռել, մեջը լցնել ստացված խմորը և հավասարեցնել, թխել ջեռոցում մոտավորապես 8-10 րոպե: Հանել պատրաստի շերտը ե շրջել սրբիչի վրա, որի վրա նախապես պետք է ցանել շաքար: Այդ շերտը սրբիչի օգնությամբ ոլորել ռուլետի տեսքով և սառեցնել: Ելակը լվանալ, մաքրել և չորացնել: Ելակի կեսը մանր կտրատել, իսկ մյուս կեսը պատարաքաղով տրորել և խառնել շաքարի փոշու հետ: Սերուցքը ծեփել: Կաթնաշոռը խառնել ելակի պյուրեի հետ, լիմոնի կճեպի ու հյութի, և մանր կտրատաց ելակի հետ: Այնուհետև ավելացնել ցեփած սերուցքը: Զգուշորեն բացել սրբիչի մեջ փաթատաց խմորը: Քսել ելակի կրեմը, եզրը թողնելով դատարկ, ու կրկին փաթատել ռուլետի տեսքով, սրբիչի օգնուտյամբ: Ռուլետը զարթարել շաքարի փոշիով:
|