ՄԵԾ ԵՂԵՌՆ [1]
1915 ГУДУ ГЕНОЦИД АРМЯН В ТУРЦИИ
V I D E O [38]
Տարբեր տեսակի
ԼՈՒՐԵՐ [44]
Օրվա նորությունները
ՈՒՏԵՍՏՆԵՐ [53]
Համեղ ուտելիքներ
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [3]
Ծիծաղենք միասին
ՀԱՅԱՍՏԱՆ [1]
ՄԵՐ Հայաստան
500
Статистика

ՕՆԼԱՅՆ : 1
ՀՅՈՒՐԵՐ : 1
ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ : 0
Форма входа
Рейтинг сайтов
ԳԼԽԱՎՈՐ » 2011 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 28 » Պուտինը կբերի՞ Քոչարյանին
04:41
Պուտինը կբերի՞ Քոչարյանին

Ռուսաստանի Դաշնությունում "նախագահ 2012” օպերացիայի հանգուցալուծումից հետո Հայաստանում թեւածում է հարցը, թե Պուտինի վերադարձը ինչ ազդեցություն է ունենալու Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, հատկապես այն գիտակցումով, որ Ռուսաստանն այդ կյանքի վրա միշտ ունեցել է առարկայական ազդեցություն, իսկ հաճախ նաեւ՝ պարզապես գործուն մասնակցություն: 

Ինչ է լինելու Հայաստանում հարցն իհարկե շատ հաճախ հնչում է այլ կերպ, կամ ունենում է շատ հստակ ենթատեքստ` արդյոք Ռուսաստանում Պուտինի վերադարձը Հայաստանում նշանակելու է Ռոբերտ Քոչարյանի վերադարձ: Այդ տեսանկյունից, իհարկե հատկանշական է այն, որ վերջին շրջանում Հայաստանում Ռոբերտ Քոչարյանը ցուցաբերում է զգալի ակտիվություն, իհարկե առայժմ անուղղակի, հիմնականում քարոզչական իմաստով: Բայց, հատկանշական է, որ թերեւս առաջին անգամ բավական անկեղծացել էր Ռոբերտ Քոչարյանի շրջապատի ներկայացուցիչ համարվող կամ առնվազն ընկալվող Վարդան Օսկանյանը, ով հայտարարել էր, որ Քոչարյանը հավանաբար ներգրավվածություն կունենա խորհրդարանի ընտրությանը: Այդպիսի հարցերում սովորաբար զգուշավորություն ունեցող Վարդան Օսկանյանը միշտ դիվանագիտորեն խուսափել է խոսել Քոչարյանի քաղաքական ծրագրերի մասին, մինչդեռ այժմ բավական թափանցիկ ակնարկել է դրանց ընդհանուր պատկերը: 

Категория: ԼՈՒՐԵՐ | ՆԱՅԵԼ ԵՆ: 516 | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: Sirunik | ՌԵՅՏԻՆԳ: 0.0/0
ԸՆԴԱՄԵՆԸ ԿՈՄԵՆՏԱՐԻԱՆԵՐ: 0
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԿՈՄԵՆՏԱՐԻԱՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՅՆ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԳՏՎՈՂՆՈՐԸ.
[ Գրանցվել | Մուտք ]
Գնումների համար դիմել` 
ԳՏՆԵԼ