ՄԵԾ ԵՂԵՌՆ [1]
1915 ГУДУ ГЕНОЦИД АРМЯН В ТУРЦИИ
V I D E O [38]
Տարբեր տեսակի
ԼՈՒՐԵՐ [44]
Օրվա նորությունները
ՈՒՏԵՍՏՆԵՐ [53]
Համեղ ուտելիքներ
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ [3]
Ծիծաղենք միասին
ՀԱՅԱՍՏԱՆ [1]
ՄԵՐ Հայաստան
500
Статистика

ՕՆԼԱՅՆ : 1
ՀՅՈՒՐԵՐ : 1
ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐ : 0
Форма входа
Рейтинг сайтов
ԳԼԽԱՎՈՐ » 2011 » ՀՈՒՆԻՍ » 16 » Հայկական համայնքը խաղից դուրս
03:56
Հայկական համայնքը խաղից դուրս

Հայաստանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդները` Գարեգին Երկրորդը եւ Իլյա Երկրորդը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած այցի արդյունքում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նրանք խոսում են Հայաստանում եւ Վրաստանում քրիստոնեության հին արմատների, համատեղ պատմական ընթացքի, բարեկամության մասին: Հոգեւոր առաջնորդները Գարեգին Երկրորդի Վրաստան կատարած այցը համարում են բարեկամության շարունակականության վկայություն:
 
«Այս այցը ցույց տվեցոր մեր միջեւ փոխհարաբերությունները ավելիեն զարգանում եւ նոր փուլ թեւակոխումինչը ենթադրում էՎրաստանում Հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանում Վրացուղղափառ եկեղեցու իրավաբանական կարգավիճակիհավասարաչափ սահմանումինչպես նաեւ պարիտետայինսկզբունքների հիման վրա Վրաստանում հայկականիսկՀայաստանում վրացական եկեղեցիների բացում։
 
Վերոնշյալ որոշումները լուծելու նպատակով պիտանի ենք համարում.
 
- Ստեղծել երկկողմ միջեկեղեցական հանձնաժողով
 
- հայկական եւ վրացական իշխանություններին խնդրել աջակցել այս հռչակագրրի՝ ժամկետներում կատարմանը», ասված է հայտարարության մեջ, ինչպես տարածել են վրացական լրատվամիջոցները:
 
Այդպիսով, կարելի է ասել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրաստանյան այցի ընթացքում հայկական կողմը տանուլ տվեց: Բանն այն է, որ Հայաստանում վրացական համայնք գրեթե չկա, իսկ Վրաստանում հայկական համայնքը հասնում է մի քանի հարյուր հազարի, ինչը Վրաստանի բնակչության երեւի թե տասը տոկոսն է: Եվ եթե այդ պարագայում հավասարության նշան է դրվում երկու ժողովուրդների եկեղեցիների իրավական կարգավիճակների միջեւ, ապա պետք է արձանագրել, որ դա վրացական կողմի ձեռքբերումն է:
 
Բայց, այստեղ թերեւս ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցուխնդիրն է, այլ նաեւ ընդհանրապես այդ հարցում Հայաստանի պետական քաղաքականության անմշակ, ոչ լիարժեք լինելն է, խորությամբ կատարված ուսումնասիրությունների բազա, հարցի վերաբերյալ ամբողջական, խորքային պատկերացում չունենալն ու լուծման հեռանկարային սցենարների բացակայությունը: Ընդ որում, հարց է, թե արդյոք պետության համար որեւէ ռազմավարական խնդրի վերաբերյալ Հայաստանն ունի արդյոք ամբողջական, խորությամբ ուսումնասիրված, կարծրատիպերից, կլիշեներից, պատմաբարոյագիտական բարդույթներից զերծ պատկերացում եւ լուծման հեռանկարային, ստրատեգիական սցենարների որոշակի բազմազանություն:
 
Բայց, առկա իրավիճակում ակնհայտ է նաեւ եւս մի բաց, որը նույնպես կարելի է ռազմավարական «ճեղք» համարել: Բանն այն է, որ Վրաստանում հայկական եկեղեցիների հարցի լոկոմոտիվ երեւի թե պետք է լիներ վիրահայ համայնքը: Այդ դեպքում Վրաստանի իշխանությունը հազիվ թե կարողանար հակադարձել Հայաստանում համարժեք կարգավիճակ պահանջելու փաստարկով:
 
Բանն այն է, որ եթե այդ հարցի լոկոմոտիվ լիներ վիրահայ համայնքը, ապա խնդիրը այստեղ կգտնվեր բացառապես Վրաստանի իշխանության եւ այդ երկրի քաղաքացիների հարաբերության տիրույթում: Իսկ վիրահայ համայնքը, քանակական առումով, միանգամայն ի զորու էր այդ հարցում գործոն լինելու: Բանն այն է, որ Վրաստանում ապրում է տարբեր տվյալներով մինչեւ 300 հազար եւ գուցե նույնիսկ 500 հազար հայ:
 
Ինչն է պատճառը, որ 5 միլիոնից էլ պակաս բնակչություն ունեցող Վրաստանում տոկոսային այդպիսի նկատելի ներկայություն ունեցող համայնքը չի կարողանում դառնալ կենսունակ, արդյունավետ քաղաքական գործոն եւ Վրաստանում սպասարկել իր իսկ շահը, փորձելով տեր կանգնել իր համայնքային իրավունքներին: Օրինակ, օրերս վիրահայ բազմաթիվ կազմակերպություններ հանդես էին եկել Վրաստանի իշխանությանն ուղղված կոչով` ճանաչել հայերի ցեղասպանությունը: Նվիրական նախանձախնդրություն է իհարկե, բայց ինչու այդ համատեղ ջանքը չի պրոյեկցվում Վրաստանի ներքին կյանքում հայության խնդիրների վերաբերյալ հարցադրումներ անելու ուղղությամբ:
 
Ընդ որում, այդ խնդիրները պետք է տեղավորել վրացական պետության զարգացման տրամաբանության մեջ, ներկայանալ որպես Վրաստանի զարգացման գործում զգալի ներդրում անելու պատրաստ համայնք, որը միեւնույն ժամանակ պահանջատեր է Վրաստանում իր իրավունքների հարցում: Պարզ է, որ ասենք 300 վիրահայերը չեն կարող ամեն ինչ նույն կերպ տեսնել ու պատկերացնել: Բայց գոնե ընդհանրական ուղենիշներ ունենալ պետք է, համայնքային կյանքն ինքնակազմակերպելու, այդ կյանքում մասնակցայնությունը բարձրացնելու եւ հետեւաբար նաեւ համայնքի ազդեցիկությունը ավելացնելու համար:
 
Փաստացի ստացվում է, որ հայկական կողմը Վրաստանում ունի մի բան` մեծաթիվ հայկական համայնք, որը չունի Վրաստանը Հայաստանում, բայց փաստորեն բանակցությունն ավարտվում է «ոչ ոքի»: Ով է, որ հայկական կողմից վատ է խաղում, կամ չի խաղում ընդհանրապես: Ինչու չի խաղում, կամ իսկ ում կողմից է խաղում:
Категория: ԼՈՒՐԵՐ | ՆԱՅԵԼ ԵՆ: 513 | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: Sirunik | ՌԵՅՏԻՆԳ: 5.0/1
ԸՆԴԱՄԵՆԸ ԿՈՄԵՆՏԱՐԻԱՆԵՐ: 0
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԿՈՄԵՆՏԱՐԻԱՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՅՆ ԳՐԱՆՑՎԱԾ ՕԳՏՎՈՂՆՈՐԸ.
[ Գրանցվել | Մուտք ]
Գնումների համար դիմել` 
ԳՏՆԵԼ